Իրանում սպասում են եւ պատրաստ են ԱՄՆ-ի հարձակմանը
ՄիջազգայինԻրանական աղբյուրներն այս օրերին, մի կողմից տեղեկացնելով, որ բողոքի ցույցերը հիմնականում մարված են, մյուս կողմից մտահոգված են ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հետ կապված:
«Արբանյակային պատկերները ցույց չեն տալիս, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական կուտակումներ չկան։ Շատ հավանական է, որ ԱՄՆ-ն սուզանավերը կօգտագործի Իրանի վրա թևավոր հրթիռներ արձակելու համար»,- գրում է իրանական փորձագետներից մեկը։
ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ հրթիռային ուժերը լիովին պատրաստ են արձագանքելու ցանկացած թշնամական գործողության։
Ըստ գեներալի` հրթիռների արտադրությունն ընդլայնվել է։ 12-օրյա պատերազմի ընթացքում կրած բոլոր վնասները լիովին վերականգնվել են։ «Ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ և ունակ են վճռական պատասխան տալ Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի, այդ թվում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից»։
