«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ Պատմության մասին Փաշինյանի ձեւակերպումները տարակուսանք են առաջացրել անգամ պատմաբանի մոտ Կարապետյանի հայտարարությունը Մարուքյանի համար ակտուալ չէ՞ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

«Ժողովուրդ». ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին:

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Ըստ մամուլի «2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին։

Այս տեղեկություններին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրապարակային հայտարարություն էր տարածել. «Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով: Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:

Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը»:

Ստացվում է, որ «Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին» տեղեկությունների մասով ՀՀքննչական կոմիտեում վարույթ կա, որի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ