Թրքուհի Նեդլա Օսմանը պնդում է, որ Թրամփն իր հայրն է
ՄիջազգայինԹրքուհին դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ՝ պնդելով, որ նա իր կենսաբանական հայրն է։
55-ամյա Նեդլա Օսմանը պահանջում է ԴՆԹ թեստ՝ ԱՄՆ նախագահի հետ իր կապը հաստատելու համար։ Նա պնդում է, որ մանկության տարիներին իմացել է, որ իր ծննդյան վկայականները տրվել են մահացած երեխայի անունով, ինչը, ըստ էության, ոչ պաշտոնական որդեգրում է։
Օսմանը պնդում է, որ իր կենսաբանական մայրը ամերիկուհի էր՝ Սոֆիա անունով։ Կենսաբանական մոր ծագման վերաբերյալ կասկածները սրվել են նրա որդեգրող մոր կողմից, որը հեռուստատեսությամբ Թրամփին տեսնելուց հետո պնդել է, որ նա իր իրական հայրն է։ Օսմանը նաև նշում է ֆիզիկական նմանությունը Թրամփների ընտանիքի հետ։