Կիևը հարձակվել է սկսել ամերիկյան տանկերների վրա
ՄիջազգայինՈւկրաինայի կողմից հարձակման ենթարկված տանկերներից մեկը վարձակալվել էր ամերիկյան Chevron նավթային ընկերության կողմից։ Այն ուղևորվում էր դեպի Սև ծովում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (CPC) տերմինալ։ Ընկերությունը հայտնել է, որ անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, և նավը ուղևորվում է նավահանգիստ։
Հարձակումը չի ազդել Ղազախստանի Թենգիզ հանքավայրի օպերատոր Tengizchevroil (TCO) ընկերության գործունեության վրա, որտեղ ընկերությունը տիրապետում է 50% բաժնեմասի։ Այլ բաժնետերերի թվում են ExxonMobil-ը (25%), KazMunaiGas-ը (20%) և LUKOIL-ը (5%)։
Chevron-ը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և համակարգում է իր գործողությունները նավագնացության ընկերության և պետական մարմինների հետ։
