Զավենիչը սկսեց ինքնամաքրվել Ֆանտաստիկ նորություն․ մեր Հովհաննեսի սրտի փոխպատվաստումը բարեհաջող իրականացվել է, վիճակը կայուն է ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար․ հայտարարություն Հորոսկոպ հունվարի 17-ի․ ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու Տարադրամի փոխարժեքները հունվարի 17-ին 27 տարի շարունակ Վեհափառին քծնող ու շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից. «Իյա, իրո՞ք» կասեր դասականը. Միքայել Սրբազանը՝ տիրադավների մասին SOS. Սպասվում է հզոր փոթորիկ Ռուսները խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի արեւմտյան թեւում` սպառնալով շրջապատել քաղաքը (Քարտեզ) «Հրապարակ». ՔՊ–ում ինչ են որոշել ընտրական ցուցակի մասով

Կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ, ՀՀԿ առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը

ՀՀԿ-ն տեղեկացնում է.

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը։

Ռազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ դեր է ունեցել ՀՀԿ-ի կայացման, ներքին կարգապահության և քաղաքական ռազմավարության ձևավորման գործընթացներում։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված է եղել կուսակցական համակարգի ամրապնդմանը, քաղաքական գործընթացների կառավարմանը և պետական կառավարման փորձի փոխանցմանը։

Ռազմիկ Զոհրաբյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։

1969–1971 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

1971–1974 թվականներին աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում՝ որպես արտադրամասի հերթափոխի պետ։

1971 թվականից զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։

1974–1984 թվականներին դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։

1984–1990 թվականներին աշխատել է Երևանի մի շարք գործարաններում՝ տարբեր պաշտոններում։

1990-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Այդ շրջանում հանդիսացել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման կազմակերպիչներից մեկը։

2002–2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

2007–2012 թթ, 2012-2017թթ ընթացքում եղել է Ազգային ժողովի պատգամավոր:

Եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի տեղակալ։

2000 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով,

2005 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Տեղեկացնում ենք, որ Ռազմիկ Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 14 ին, սկսած ժամը 17:30ից՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ), թաղումը՝ հունվարի 15-ին, նույն տեղից, ժամը 13:00»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Զավենիչը սկսեց ինքնամաքրվելՖանտաստիկ նորություն․ մեր Հովհաննեսի սրտի փոխպատվաստումը բարեհաջող իրականացվել է, վիճակը կայուն էՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար․ հայտարարությունՀորոսկոպ հունվարի 17-ի․ ինչ է սպասում կենդանակերպի նշաններինՀրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացուՏարադրամի փոխարժեքները հունվարի 17-ին27 տարի շարունակ Վեհափառին քծնող ու շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից. «Իյա, իրո՞ք» կասեր դասականը. Միքայել Սրբազանը՝ տիրադավների մասինSOS. Սպասվում է հզոր փոթորիկՌուսները խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի արեւմտյան թեւում` սպառնալով շրջապատել քաղաքը (Քարտեզ)«Հրապարակ». ՔՊ–ում ինչ են որոշել ընտրական ցուցակի մասով«Փաստ». Վերջին ամիսներին ՊԵԿ-ում արձանագրվել են մի շարք փոխկապակցված միջադեպեր՝ մաքսանենգության, ծառայողական լիազորությունների չարաշահման և ներքին կարգապահության խախտումների վերաբերյալ«Ժողովուրդ». Պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի մատուցվելԿարիճների համար՝ փետրվար, Խեցգետինների համար․․․ 2026 թվականի ո՞ր ամիսը կդառնա ամենաերջանիկը Ձեր Կենդանակերպի նշանի համար․․․Երեւի Բրիջիթը մյուս աչքն էլ է կապտացրելԱՄՆ-ն կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից. Նախկին գլխավոր քարտուղար«Հրապարակ». Այս վայրիվերումները խոսում են Փաշինյանի անկանոն պսիխիկայի մասին«Ժողովուրդ». ԱԺ նախագահի հարսին՝ Անի Գեւորգյանին դատարան են հրավիրել«Փաստ». Ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» բոլորի համար տեսանելինՊուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը բացահայտեց Գրենլանդիայի գաղտնիքըՀոսանքազրկված Ուկրաինային սպառնում են սաստիկ սառնամանիքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված