Գիտե՞իր, որ Շտապ օգնության կանչ տալով կարող ես ծառայել, որպես «Հայբուսակի» օրդինատորների փորձադաշտ
ԱռողջապահականԲոլորը կհիշեն, թե տարիներ առաջ ին մեծ աղմուկ է բարձրացավ ոչ պետական բուհերից մեկի «Հայբուսակի» շուրջ: Այն բանից հետո, երբ իրավապահների կողմից հնչեց մեղադրանք, թե բուհը կեղծ դիպլոմներ է վաճառել:
Այն, որ կեղծ դիպլոմ վաճառելը, այսբերգի միայն չնչին մասն է, դժվար չէր կռահել: Փորձենք տրամաբանել: Ոչ պետական բուհ ասվածը մասնավոր հաստատություն է, եւ, ընդգծենք, շահույթ հետապնդող: Լուրջ բիզնես լինելու, այն է` մեծ թվով ուսանողներ ունենալու դեպքում, վստահեցնում ենք, մասնավոր բուհերից եւ ոչ մեկի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել կեղծ դիպլոմ վաճառելու կարգի ապօրինությունը: Բայց սա դեռ չարիքի փոքրագույնն է փաստորեն։ Պարզվում է , երբ Դուք. 1-03 կանչ եք տալիս, Ձեր ծանր հիվանդին շատ դեպքերում «օգնության են» գալիս նույն «Հայբուսակի» օրդինատորներ, որոնք, ըստ էության, Ձեր հիվանդի վրա գործնականում բժշկական փորձ են ձեռք բերում։ Պատկերացրեք, թե զրոյական գիտելիքներով եւ կոնկրետ աղմկահարույց բուհի դիպլոմով մի քանի "մասնագետը" ինչ ծանրագույն հարված կարող են հասցնել առողջապահական համակարգին, էլ չենք խոսում, որ նրանց մեկ այցը կարող է Ձեր հիվանդի համար կյանք արժենալ։
