Հզոր հարձակում Կիևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի եւ Օդեսայի վրա
ՄիջազգայինՀզոր հարձակում Կիևիմ Դնեպրոպետրովսկի, Խարկովի եւ Օդեսայի վրա:
Ըստ ուկրաինական աղբյուրների, Ավելի քան 20 «Իսկանդեր» հրթիռներ հարվածել են Կիևի, Զապորոժյեի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերի թիրախներին։ Նաեւ շատ մեծ թվով հարձակողական անօդաչու թռչող սարքեր են ռմբակոծում Ուկրաինայի շրջանները։
Պայթյուններից հետո Կիեւի որոշ հատվածներ և շրջակա շրջանները, որտեղ կարողացել եմն էներգամատակարարումը վերականգնել, նորից հոսանքազրկվել են։ Այդ թվում, Կիևի մարզի Իրպինը, Բուչան և Գոստոմելը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել են։ Կան նաև ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։
Դնեպրոպետրովսկի մարզում պայթյուններ են տեղի ունեցել Վասիլկովկայում և Կրիվոյ Ռոգում։ Պավլոգրադում էլեկտրաէներգիայի մատակարարումը կտրուկ անկում է ապրել էներգետիկ օբյեկտների վրա հրթիռային հարձակումից հետո։
