«Ժողովուրդ». Պետական գաղտնիքի գործը քննում են արդեն 4 տարի
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու առիթով հարուցված քրեական գործը ճառերի փուլ է մտել: Մեղադրող դատախազը ասել է իր ճառը, սպասում են Մովսես Հակոբյանի պաշտպանական կողմը եւս ասի իր ճառը ու դատարանը գնա որոշում կայացնելու:
4 տարի է դատարանը քննում է ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը ու որոշումը դեռ չկա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Ասուլիսի ընթացքում Հակոբյանը նշել էր, որ պատերազմի ընթացքում զորահավաք չէր իրականացվում՝ անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով, շեշտել, որ ԱԱԾ հատուկ ծառայությունները հրաժարվել են գործողություններ իրականացնել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
