Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը գերազանցել է 500-ը
ՄիջազգայինԻրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը գերազանցել է 500-ը, հայտնում է Reuters-ը։
Իրանական քաղաքների լեփ-լեցուն դիահերձարաններից լուսանկարները տարածվել են ինտերնետում։ Որոշ քաղաքներում փողոցները լի են ցուցարարների դիակներով։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրենք «ունեն փաստաթղթեր», որոնք ապացուցում են ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավվածությունը ցուցարարների ահաբեկչական գործողություններին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
