Մահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը Համար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ Սարգսյան Հիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. Մհեր Արմենիան սատարում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Մահացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան Վահան Պետրոսյանը ՈԻՂԻՂ. Ֆիդանը Սոլովյովին պատասխանեց, Թուրքիան Հայաստանը չի տալու. Հայկ Բաբուխանյան Ժամը՝ 16:00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում «Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ»․ Արագածոտնի թեմ

Պետրոսը վերածվել է «լացի պատի», Ժաննան՝ Ադրբեջանի դեսպանի

Վերլուծություն

Հայաստանի իշխանական վերնախավում, կարծես, նոր պաշտոններ են ձեւավորվում. մեկը դարձել է լացի պատ՝ իշխանական քարոզչության ֆոնին, մյուսը՝ Ադրբեջանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ՝ միջազգային սպորտային հարթակներում։

Խոսքը, ժամանակին հականժդեհյան հայտարարությամբ աչքի ընկած, իսկ ի պաշտոնե Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաների ցանկից զեղչած, Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձրած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասին է, ով հայ մարզիկի արժանապատվության հրապարակային պաշտպանության փոխարեն՝ նախընտրեց հանդես գալ որպես «սպորտը քաղաքականությունից զերծ պահելու» քարոզով՝ փաստացի կրկնելով ադրբեջանական թեզերը։

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի քայլը՝ միջազգային մրցաշարում իր մարզաշապիկի վրա «Ադրբեջան» բառը ժապավենով փակելը, վաղուց դուրս է եկել զուտ մարզական միջադեպի սահմաններից։ Դա արժանապատվության քայլ էր։ Քաղաքական էր։ Եվ այո՛, ճիշտ էր։

Մինչ Ադրբեջանը պետական մակարդակով բողոք է ներկայացնում միջազգային ֆեդերացիային, մինչ ադրբեջանական մեդիան պահանջում է պատժել հայ մարզիկին, Հայաստանի իշխանությունն ընտրում է ամենահարմար դիրքը՝ չեզոքության իմիտացիան: Իսկ «չեզոքությունը» այս դեպքում նշանակում է մի բան. հայ մարզիկը մնում է անպաշտպան:

Ժաննա Անդրեասյանի հայտարարությունը, թե «սպորտը պետք է լինի սպորտի մասին», առաջին հայացքից կարող է թվալ անմեղ ու նույնիսկ գեղեցիկ։ Բայց իրականում սա դասական քաղաքական մանիպուլյացիա է։ Երբ միջազգային ֆեդերացիան հնգամյա պայմանագիր է կնքում Ադրբեջանի պետական կառույցի հետ, երբ մարզիկներին պարտադրվում է կրել «Ադրբեջան» գրությամբ համազգեստ, երբ նույն Ադրբեջանը սպորտը վերածում է իր միջազգային իմիջի մաքրազերծման գործիքի, այդ պահին «սպորտը քաղաքական չէ» արտահայտությունը դառնում է քաղաքական դիրքորոշում՝ հօգուտ Ադրբեջանի:

ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ՝ ՄԻԱՅՆԱԿ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՈՒՌ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ճիշտ է նկատում. երբ իշխանությունը հայտարարում է, թե ինչ-որ բան քաղաքական չէ, դա արդեն քաղաքական հայտարարություն է։ Իսկ երբ այդ հայտարարությունը հնչում է հայ մարզիկի դեմ կիրառված պատժի ֆոնին, այն այլեւս չի կարող ընկալվել որպես անտեղյակություն։ Դա ընտրություն է։

Հիշեցնենք. 2022 թվականից հետո ռուս եւ բելառուս մարզիկները զրկվեցին իրենց ազգային խորհրդանիշներից՝ բացառապես քաղաքական որոշմամբ։ Այդ ժամանակ, որ «սպորտը սպորտի մասին է» ոչ ոք չէր հիշում։ Բայց երբ հարցը վերաբերում է Ադրբեջանին, որը դեռ երեկ պատերազմ էր վարում Հայաստանի դեմ, որը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, հանկարծ պարզվում է, որ մարզիկը պարտավոր է կրել «Ադրբեջան» գրությունը, իսկ դրա դեմ բողոքող հայը պետք է տուգանվի։ Եվ այս ֆոնին Հայաստանի ԿԳՄՍ նախարարն ի՞նչ է անում։ Հարցում է ուղարկում ֆեդերացիա՝ պարզելու համար, թե ինչու է հայ մարզիկը փորձել պահպանել իր արժանապատվությունը։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի արձագանքը լավագույնս բնութագրում է իրավիճակի աբսուրդը։ Մարդը բառացիորեն շոկի մեջ է եղել՝ ստանալով ԿԳՄՍ փոխնախարարի հարցումը։

«Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է եւ կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,- ի պատասխան գրել է ֆեդերացիայի նախագահը: Այսինքն՝ այն, ինչ պարզ է յուրաքանչյուր հայի համար, պարզ չէ նախարարության համար։ Կամ ավելի ճիշտ՝ պարզ է, բայց արի ու տես՝ անհարմար։

Այնուհանդերձ, նկատենք, որ մարզիկ Միքայել Միքայելյանի քայլը ցույց տվեց, որ Հայաստանում դեռ կան արժանապատիվ մարդիկ։ Իսկ Ժաննա Անդրեասյանի արձագանքը եւս մեկ անգամ փաստեց, որ իշխանության ներսում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են այդ արժանապատվությունը զոհաբերել «քաղաքական չեզոքության» անվան տակ։ Եվ, ի վերջո, երբ հայ նախարարն ավելի արագ է արձագանքում ադրբեջանական բողոքին, քան հայ մարզիկի նվաստացմանը, հարց է առաջանում՝ ո՞ւմ նախարարն է նա իրականում։ Եվ այդ հարցը, ցավոք, այլեւս հռետորական չէ:

Այս պատմությունը սպորտի մասին չէ։ Սա այն մասին է, թե ինչպես են իշխանության բերել մարդկանց, որոնք ազգային արժանապատվությունը համարում են խանգարող հանգամանք, իսկ օտարի պահանջը՝ գործելու ուղեցույց։ Երբ նման կադրերն են որոշումներ ընդունում, մարզիկը մնում է մենակ, պետությունը՝ լուռ, իսկ երկիրը՝ հերթական անգամ նվաստացված։

ԵՐԲ ԱՄՈՒՍԻՆՆ ԷԼ ՀԵՏ ՉԻ ՄՆՈՒՄ

Ի դեպ, Ժաննա Անդրեասյանից հետ չի մնում նաեւ նրա ամուսինը՝ Հանրային հեռուստատեսության մեկնաբան եւ հաղորդավար Պետրոս Ղազարյանը, ում մոտ հյուր գնալը հարկատուների հաշվին վաղուց վերածվել է իշխանական լացուկոծի հիմնական հարթակի։

Մեր հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունն այնքան է իջեցրել իր նշաձողը, որ այսօր գրեթե չի տարբերվում Փաշինյանի ընտանեկան կայքի կամ նիկոլական քարոզչական այլ արտադրանքներից։

Այս խայտառակ դարձած կառույցի եթերով վերջերս իշխանության խոսափող Պետրոս Ղազարյանն ուղիղ եթեր էր տրամադրել իր ծառայությունը Շվեյցարիայում ավարտող Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հայր Գուսան վարդապետ Ալճանյանին։ 37-րոպեանոց այդ «հարցազրույցն» ավելի շատ հիշեցնում էր նեղացած պատանու լացուկոծ, ոչ թե հոգեւորականի պատասխանատու խոսք։ Ամբողջ ընթացքում վերջինս փորձում էր համոզել, թե իբր Եկեղեցին ունի «լուրջ խնդիրներ», որոնք կարոտ են «բարեկարգման», սակայն ակնհայտ էր, որ նրա իրական մղումները խիստ անձնական բնույթի են։

Եթե կարճ ձեւակերպենք՝ Հայր Գուսանը պարզապես եկել էր հայտնելու, որ իրեն հեռացնում են զբաղեցրած առաջնորդական տեղապահի պաշտոնից, եւ ինքը սկսել է աթոռակռիվ։ Թեեւ սեփական ծառայության մասին խոսում էր մեծ ակնածանքով եւ ինքնագովասանքով, միաժամանակ դժգոհում էր համայնքի «խանգարող» ներկայացուցիչներից՝ տողատակում փաստացի ընդունելով, որ իր գործունեության ընթացքում հասցրել է շվեյցարահայ համայնքը բաժանել «յուրայինների» եւ «ոչ յուրայինների»։

Ավելի զավեշտալին այն է, որ ըստ իր իսկ խոսքի՝ ինքը նույնիսկ պատկերացում չունի, թե Փաշինյանն ինչ «բարեփոխումների» ծրագիր է ներկայացրել, սակայն այնտեղ տեսնելով Վեհափառ Հայրապետի հեռացման պահանջը՝ անմիջապես միացել է այդ օրակարգին։

Հայր Գուսանը նաեւ չվարանեց բողոքել Երուսաղեմի հայոց միաբանությունից՝ հայտարարելով, թե իբր ստացել է «սպառնալից նամակ»։ Այսինքն՝ եթե Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղում՝ հորդորելով կանգ առնել եկեղեցական կարգազանցության ճանապարհին, դա արդեն որակվում է որպես «սպառնալիք»։

Հետաքրքիր է, որ արդեն մեկ շաբաթ է` իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ Փաշինյանի գլխավորությամբ, օր ու գիշեր շնորհակալություն են հայտնում Հայր Գուսանին իրենց նախաձեռնած հերձվածը «հարստացնելու» համար։ Իսկ այս հարցազրույցից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ գործ ունենք հերթական աբիժնիկացած կերպարի հետ, ով, իր շահերի սպասարկումը չստանալով, պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ՝ միայն թե իր անձնական պահանջները բավարարվեն։

Եզրակացությունը պարզ է. Հայ Եկեղեցին երբեք չի կարող եւ չի ծառայել որեւէ մեկի անձնական հաշիվներ մաքրելու համար։ Այն, ինչ այսօր կատարվում է, ոչ թե եկեղեցու «բարեփոխում» կամ «մաքրում» է, այլ որոշ մարդկանց նեղ անձնական պայքար՝ փաթեթավորված գեղեցիկ ու խաբուսիկ բառերով։

Վերոնշյալ ամուսինների ամբողջ պատմությունը մեկ պարզ ճշմարտություն է բացահայտում. եթե Հայաստանը այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այս աստիճանի քաղաքական, գաղափարական ու ինստիտուցիոնալ առումով գաղութացված չլիներ, Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարությունում լավագույն դեպքում սուրճ դնող քարտուղարուհու հաստիք էլ չէր զբաղեցնի, իսկ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստատեսությունում՝ առավելագույնը պահակի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր«2026 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉՏՐՎԵՑ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸնդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՀամար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ ՍարգսյանՀիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. Մհեր Արմենիան սատարում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգինԱշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Մահացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան Վահան ՊետրոսյանըՈԻՂԻՂ. Ֆիդանը Սոլովյովին պատասխանեց, Թուրքիան Հայաստանը չի տալու. Հայկ ԲաբուխանյանՊուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակներըԻրականացված է Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի, ցավում եմ, որ չի հասկացելՀՀ-ն Իրանի դեմ քայլ չի անի․ ԱՄՆ-ն հաստատ մեր փոքր սահմանից գործողություն չի կատարի. Ալեն ՍիմոնյանԺամը՝ 16:00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բացարձակ չենք շփվում Հայկ Սարգսյանի հետ, ՔՊ ցուցակում չընդգրկվելու մի պատճառ էլ իր չհասկանալն էՑանկություն չունեմ ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինել այլևս, Փաշինյանի հետ էլ չեմ հանդիպելու. ՍարգսյանՀարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկմանԵս «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն հանդիսացող ընկեր չունեմ, այս մասով օրենքը լավ չի գործումԳևորգ եպս. Սարոյանը տարիներ շարունակ թեմի հոգևորականների հանդեպ իրականացրել է հոգեբանական բռնաճնշումներ․ Տեր Զարեհ Աշուրյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված