Մադրիդի «Ռեալը» հայտարարել է գլխավոր մարզիչի փոփոխության մասին։ Թիմի ղեկը ստանձնել է Ալվարո Արբելոան։
42-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Խաբի Ալոնսոյին, ում հեռանալու մասին ակումբը ևս պաշտոնապես հայտնեց այսօր։ Ալոնսոյի հետ համագործակցությունը դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
«Արքայական ակումբը» շնորհակալություն է հայտնել բասկ մասնագետին և նրա մարզչական շտաբին կատարած աշխատանքի ու նվիրվածության համար՝ ընդգծելով, որ Ալոնսոն «Ռեալի» լեգենդն է և մշտապես մնալու է ակումբի պատմության մի մասը։
Նշենք, որ Ալվարո Արբելոան նախկինում մարզել է «Ռեալի» երիտասարդական թիմերը, իսկ մայիսից գլխավորում էր «Կաստիլիան»։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 45 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։