Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ եթե հանրաքվե անցկացվի, ինքը կքվեարկի Ռումինիայի հետ միավորման օգտին
ՄիջազգայինՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ եթե հանրաքվե անցկացվի, ինքը կքվեարկի Ռումինիայի հետ միավորման օգտին։ «Եթե մենք հանրաքվե անցկացնեինք, ես կքվեարկեի Ռումինիայի հետ միավորման օգտին»,- ասել է նա։
Թե ինչուվ է Սանդուն իր այդ կարծիքը բացատրում, բացարձակապես կարեւոր չէ: Փաստն այն է, որ նա, որպես երկրի ղեկավար, պարտավոր է պաշտպանել սուվերենությունը, անգամ դրա համար պատերազմել: Իսկ եթե տեսնում է այլ տարբերակներ, այդ թվում՝ այլ պետության միանալու, նա պետք է հենց դա դարձներ նախընտրական թեզ եւ ընտրվելու դեպքում այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ու հիմա, ընտրողներին այլ բան է խոստացել, իսկ ինքը միանգամայն այլ գաղափարի կրող է՝ պետության ոչնչացման: Տիպիկ լիբերաստ, այլ բան չես ասի: