2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139933 զբոսաշրջիկ
ՀասարակությունԶբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան այցելությունների թիվը։
Ըստ աղբյուրի՝ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել է 139933 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունները կազմել էին 130148։
2025 թ․ հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։
Գծապատկերում ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։