Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններ, որոնք ուժի մեջ են 2026 թվականի հունվարի 1-ից

Թեմա

Հարկային օրենսգրքում կատարվել են մի քանի փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնել 2026 թվականի հունվարի 1-ից։ 

 

1․ Հարկային օրենսգրքում ներդրվում է «QR գծիկավոր կոդ» հասկացությունը՝ որպես մեքենայական ընթերցվող պատկեր, որը հավաստում է, որ փաստաթուղթը արտատպվել կամ ներբեռնվել է հարկային մարմնի պաշտոնական տեղեկատվական համակարգերից և համարվում է հարկային մարմնի կողմից վավերացված։

 

Սա իրավական հիմք է ստեղծում QR կոդով փաստաթղթերի պաշտոնական ճանաչման համար։ Հարկային մարմնի համակարգերից QR կոդով արտատպված փաստաթղթերը այլևս լրացուցիչ վավերացման կարիք չունեն։

 

2․ Ըստ հարկային օրենսգրքի նախատեսված հայտարարությունների ներկայացումը (այդ թվում՝ գործունեության չիրականացման կամ դադարեցման վերաբերյալ) ինքնին հիմք չէ հերթական տարեկան պետական տուրքի չհաշվարկման համար։

 

Սահմանվում է, որ տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակվում է հաշվարկվել մինչև այն պահը, երբ ի հայտ է գալիս «Պետական տուրքի մասին» օրենքի 6.1-րդ հոդվածով նախատեսված պարտավորության դադարեցման որևէ հիմք։

 

3․ Հարկային օրենսգրքում ընդլայնվում է նվիրատվությունների/տրամադրված ակտիվների գծով նվազեցման իրավական շրջանակը՝ ավելացնելով նոր կետ։ Սահմանվում է, որ կրթական ոլորտում գործունեության լիցենզիա ունեցող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, պետության կամ համայնքի կողմից ստեղծված հիմնադրամներին, ինչպես նաև զինծառայողների վնասների հատուցման հիմնադրամին տրամադրված ակտիվների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների արժեքը կարող է հաշվառվել որպես նվազեցում։

 

Նվազեցման առավելագույն շեմը սահմանվում է՝ հարկային տարվա համախառն եկամտի մինչև 2.5%։

 

4․ Հստակեցվում է, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողների եկամուտները ՀՀ-ում կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց հարկման օբյեկտ են, եթե այդ աշխատողները կապված են ոչ ռեզիդենտի՝ ՀՀ-ում գործող մշտական հաստատության գործունեության հետ կամ դրանց վճարումները համարվում են այդ մշտական հաստատության ծախս։

 

Ամրագրվում է, որ տվյալ դեպքում հարկումը կիրառվում է անկախ նրանից, թե այդ ծախսը փաստացի նվազեցվել է ոչ ռեզիդենտի համախառն եկամտից, թե ոչ։

 

Փոփոխությունները նպատակ ունեն կանխել եկամուտների չհարկումը, փակել մշտական հաստատությունների միջոցով առաջացող հարկային բացերը և ապահովել հարկման միասնական և կանխատեսելի կիրառություն։

 

5․ Հարկային օրենսգրքում ընդգրկվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը՝ որպես առանձին կարգավիճակ ունեցող սուբյեկտ։

 

Սահմանվում է, որ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում վճարվող ապահովագրավճարները (ֆիզիկական անձանց կամ նրանց փոխկապակցված անձանց օգտին)․

 

կարող են չհամարվել հարկման ենթակա եկամուտ,

ինչպես նաև չներառվել եկամտային հարկով հարկվող բազայում՝ օրենքով սահմանված պայմաններով։

Աղբյուրը՝ b24.am

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված