Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է Մոսադին եւ ԱՄՆ-ին` Իրանը ապակայունացնելու փորձերի մեջ
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը բաց տեքստով մեղադրել է Մոսադին եւ ԱՄՆ-ին` Իրանը ապակայունացնելու փորձերի մեջ։
Ֆիդանը կոշտ հայտարարություն է արել իսրայելկան հետախուզական ծառայությունների և երկրի ղեկավարության դեմ։ Նախարարի խոսքով՝ իսրայելկան ռեժիմը բացահայտորեն շահագործում է Իրանում տեղի ունեցող ներքին բողոքի ցույցերը, որպես իրականակ գործող համակարգը խաթարելու գործիք։
Մոսադը ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցերը և առցանց հարթակները՝ Իրանի քաղաքացիներին կոչ անելով մասնակցել զանգվածային ապստամբությունների։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն շահագրգռված է լայնածավալ տարածաշրջանային հակամարտություն սանձազերծելով։
Ֆիդանը նաև ընդգծել է. «Իսրայելը չի սրի ռազմական գործողությունները առանց Միացյալ Նահանգների ուղղակի աջակցության և հավանության»։
