Իրանի վրա հարձակման դեպքում Իսրայելը, ամերիկյան բազաները նավերը կդառնան ռազմական թիրախներ. Իրանի խորհրդարանի խոսնակ
ՄիջազգայինԻրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է Դոնալդ Թրամփին, որ Իրանի վրա հարձակման փորձի դեպքում Իսրայելը, բոլոր ռազմական կենտրոններն ու բազաները, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան նավերը կդառնան Իրանի օրինական ռազմական թիրախներ.
«Ես խորհուրդ ունեմ մեգալոմանի մոլեռանդ նախագահին. զգույշ եղեք, որ Իրանի վրա հարձակման վերաբերյալ ստացած խորհուրդը չհամապատասխանի Մաշհադի անկման մասին հայտարարությունից հետո ստացած խորհրդին։ Հետևաբար, սխալ հաշվարկներից խուսափելու համար իմացեք հետևյալը. Իրանի վրա հարձակման փորձի դեպքում իսրայելական հողերը, բոլոր ռազմական կենտրոններն ու բազաները, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող ամերիկյան նավերը կդառնան մեր օրինական թիրախները։ Եվ հաշվի առնելով Իրանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու ձեր մտադրության մասին ձեր անկեղծ խոստովանությունը, մենք, կանխարգելիչ ինքնապաշտպանության համատեքստում, չենք սահմանափակվի [ձեր] գործողություններից հետո արձագանքել և միջոցներ կձեռնարկենք սպառնալիքի հստակ նշանների հիման վրա։ Անհրաժեշտ էր սա ասել ձեզ և տարածաշրջանում ձեր բոլոր դաշնակիցներին, որպեսզի դուք սխալ չգործեք հաշվարկներում, որի համար զղջալը անօգուտ կլինի»։
