Թրամփին կներկայացվեն Իրանի դեմ ագրեսիայի տարբերակներ. WSJ
ՄիջազգայինWSJ-ի տվյալներով՝ Թրամփին կներկայացվեն Իրանի դեմ ագրեսիայի տարբերակներ։
Երեքշաբթի օրը Թրամփին կներկայացվի Իրանի կառավարության կողմից համազգային բողոքի ցույցերը ճնշելու գործողություններին ԱՄՆ-ի արձագանքի հնարավոր սցենարները։
Քննարկումները կներառեն կիբերգործողություններ, պատժամիջոցների ուժեղացում, ցուցարարներին առցանց աջակցություն և թիրախային ռազմական հարվածների հնարավորություն։ Աղբյուրները շեշտում են, որ այս փուլում վերջնական որոշումներ չեն սպասվում։
Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն և պաշտպանության նախարար Հեգսեթը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
