Սլովակիան այլեւս որեւէ օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային
ՄիջազգայինՍլովակիան պաշտոնապես դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող օգնությունը, գրում է Aktuality-ն:
Նախագահը, վարչապետը և Սլովակիայի խորհրդարանի խոսնակը Բրատիսլավայում կայացած համատեղ նիստում համաձայնության եկան միասնական դիրքորոշման շուրջ. երկիրը այլևս ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային և չի ուղարկի իր զորքերը։
Ավելին, Բրատիսլավան չի պլանավորում մասնակցել Կիևի համար նախատեսված ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի նոր ֆինանսական աջակցության փաթեթի երաշխիքային համակարգին։
Այս որոշումը կայացվել է երկրի բոլոր հիմնական սահմանադրական մարմինների մակարդակով և արտացոլում է ազգային կոնսենսուսը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝