Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է. Սոլովյով
ՄիջազգայինՍոլովյովը բացատրեց, թե ինչու կարող է Ռուսաստանը հատուկ գործողություններ սկսել «մեր ազդեցության գոտու» այլ տարածքներում։
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեզ համար շատ ավելի ցավոտ է, քան այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է։ Մեր Ասիայի՝ Կենտրոնական Ասիայի, ինչպես նրանք են անվանում, խնդիրը կարող է հսկայական խնդիր լինել մեզ համար»,- նշում է նա։
Սոլովյովի կարծիքով, Ռուսաստանը պետք է «շատ հստակ ձևակերպի իր նպատակներն ու խնդիրները» և հստակ բացատրի, որ «խաղն ավարտված է»: «Թքած միջազգային իրավունքն ու միջազգային կարգի վրա։ Եթե մեզ անհրաժեշտ էր հատուկ գործողություններ սկսել Ուկրաինայում մեր ազգային անվտանգության համար, ինչու՞ նույն պատճառներով չենք կարող հատուկ գործողություններ սկսել մեր ազդեցության գոտու այլ տարածքներում»,- ասում է նա։
Մանրամասները` տեսանյութում:
