Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Աստծո գործերին խառնվել կարող է ուղեղի հետ անդառնալի խնդիրներ ունեցողը հոգեգարը միայն. Մարտին Հուրիխանյան

Մշակութային
Հրապարակախոս, թարգմանիչ, սցենարիստ ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԱԽԱՆՅԱՆԸ մի դեպքի անդրադարձով պատասխանել է իր իսկ գնահատմամբ՝ հոգեգարներին:
 
«1995թ․ ապրիլի առաջին օրերին գումարվեց ազգային-եկեղեցական սրբագումար ժողով։ Օրակարգում 1994թ․ օգոստոսի 18-ին երկրային կյանքին հրաժեշտ տված Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց Հայրապետ, Վեհափառ տեր Վազգեն Ա-ից հետո Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսի ընտրությունն էր։
 
Քվեարկելու համար գրանցվել էր 398 պատգամավոր, կաթողիկոսական գահին հավակնում էր ութ թեկնածու։ Նրանք էին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը, Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Տեր Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանը, Տեր Արիս եպիսկոպոս Շիրվանյանը, Տեր Կյուրեղ եպիսկոպոս Գաբիկյանը։
 
Առաջին փուլի արդյունքով առավել քվե ստացել էին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը՝ հավաքելով 123, 111, 61 ձայն ու մտել երկրորդ փուլ։ Երկրորդում ձայները բաշխվել են այսպես՝ Գարեգին Բ կաթողիկոս -186, Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան -145, Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյան -61։
 
Այստեղից արդեն լսենք լրագրող Մաքրուհի Պ․ Յակոբեանին, ով Պոլսից ժամանած պատվիրակության կազմում էր ու ներկայացնում էր «Մարմարա» թերթը․ «Այն ատեն պատահած էր անակնկալ եւ իմաստալից դէպք մը։ Արդիւնքը լսելի դառնալէ ետք, Գարեգին արք․ ոտքի կանգնած էր, յայտարարելով թէ Մեր Ամենայն Կաթողիկոսը Գարեգին Բ․ն էր, եւ ո՛չ թէ ինք, քանի որ ինք կը քաշուէր թեկնածութենէ։ Այսինքն իր քուէները փոխանցած էր Գարեգին Բ․ին, որպէսզի երրորդ քուէարկութեան մը պէտք չմնայ»։
 
Կարիք կա՞ ասելու, որ դուրս գալով մրցապայքարից՝ ներկայիս Ամենայն Հայոց Վեհափառը՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ, ամենայն խոնարհությամբ առաջնայնությունը զիջել է ՕԾՅԱԼ կաթողիկոսին՝ անսակարկելի համարելով այն բարձրագույն ճշմարտությունը, որ ՕԾՅԱԼՆ Աստծո հովանավոր աջն իր գլխին ունեցող ԸՆՏՐՅԱԼՆ է, իսկ Աստծո գործերին խառնվել կարող է ուղեղի հետ անդառնալի խնդիրներ ունեցողը հոգեգարը միայն»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ