Ահա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ) Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)

Եթե նախարարը նման կարծիք ունի, ապա չգիտեմ էլ ինչ ասեմ, նշանակում է մենք ահավոր վիճակում ենք. Միքայել Միքայելյան

Սպորտ

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի քայլը շարունակվում է ակտիվորեն քննարկվել ինչպես հասարակության, այնպես էլ պաշտոնյաների շրջանում։ Հիշեցնենք, որ Միքայելյանն Իտալիայում անցկացվող հեղինակավոր Tour de Ski մրցաշարում, որը դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկն էր, որոշել էր չկրել իր մարզաշապիկի վրա նշված «Ադրբեջան» հովանավորական գրությունը՝ այն ծածկելով ժապավենով։ Միջազգային Դահուկային եւ Սնոուբորդի Ֆեդերացիան (FIS) այդ արարքի համար նախատեսված կարգապահական պատիժ է կիրառել՝ տուգանելով Միքայելյանին՝ հովանավորների նշանները թաքցնելու համար, ինչն արգելվում է կանոններով։ Հայաստանի Դահուկային սպորտի ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստ է վիճարել տուգանքի գումարը։

«ՆՈՐԻՑ ՓԱԿԵԼՈՒ ԵՄ, ԻՆՁ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ «ԱԴՐԲԵՋԱՆ» ԳՐՎԱԾՔՈՎ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՄՐՑԱՏԱՐԱԾՔ»

Տեղի ունեցածի մասին «Իրավունք»-ը զրուցել է ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ: Նա նախ փակագծեր է բացել, թե ինչպես հայտնվեց Ադրբեջանի կողմից հովանավորվող մրցաշարում:

— Միքայել, Դուք նախապես տեղեկացվա՞ծ էիք, որ տվյալ մրցումների հովանավորը Ադրբեջանն է, եւ որ պարտադիր պայման է լինելու այն մարզաշապիկի վրա կրելը:

— Այդ մրցումներն աշխարհի գավաթի խաղարկություններն են, եւ դրանք նոյեմբերի վերջից սկսած՝ մինչ ապրիլ ամիս՝ տաս օրը մեկ լինելու է: Տարեկան կտրվածքով, մոտավորապես 30 աշխարհի գավաթի խաղարկության փուլերն են: Այդ փուլերին մենք մասնակցում ենք: Սկզբում մեծ եղբայրս էր մասնակցում, հետո 2019 թվականից սկսած ես եմ մասնակցում: Փաստորեն, ստացվում է այնպես, որ հենց այս տարվանից Ադրբեջանը դարձել է այդ գավաթի խաղարկության փուլերի հովանավորն ու ոչ միայն մեր դահուկավազքի, այլ միջազգային ֆեդերացիայի գավաթի փուլերի հովանավորն է, որի մեջ ոչ միայն դահուկավազքն է մտնում, այլ նաեւ մտնում է դահուկացատկը, լեռնադահուկային սպորտաձեւը, ֆրիսթայլը, սնոուբորդը եւ այլն: Եվ, հետեւաբար, մարզաշապիկի վրա առաջին անգամն էր, որ գրված էր «Ադրբեջան»: Երբ դեկտեմբերի վերջին մասնակցեցի հերթական մրցմանը, որը թվով 4-րդն էր, ամեն մրցման համար տալիս էին մարզաշապիկ, որը պարտավոր էինք հագնել եւ այդ 4-ից 3-րդ մրցման մարզաշապիկի վրա եղավ այդ գրությունը: Դե ես էլ այն ծածկեցի, բնականաբար, այլ տարբերակ լինել չէր կարող:

— ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ ամեն բանից անկախ՝ սպորտը պետք է մնա սպորտ: Ի՞նչ կասեք այս ձեւակերպման մասին:

— Որքան էլ մենք մտածենք, որ սպորտը մնում է սպորտ եւ քաղաքականությունից դուրս է, դա այդքան էլ այդպես չէ: Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջան, որտեղ քաղաքականությունն ամենուր է՝ լինի մշակույթ, սպորտ, շոու-բիզնես: Եթե նախարարն այդ արտահայտությամբ ցանկանում էր հասկացնել, որ ես չպետք է գնայի այդ քայլին եւ չպետք է փակեի գրությունն, ինչին չեմ ցանկանում հավատալ, թե մեր նախարաը նման կարծիք ունի, ապա չգիտեմ էլ ինչ ասեմ, նշանակում է մենք ահավոր վիճակում ենք:

— Մինչ տարեվերջ շարունակվելու են մրցումներն, ինչպիսի՞ն են լինելու Ձեր քայլերը, հաշվի առնելով այն զգուշացոմը, որ նման միջադեպ կրկնվելու դեպքում տուգանքը շատ ավելի մեծ է լինելու:

— Ամեն մրցման ժամանակ չէ, որ շապիկի վրա գրված է լինելու «Ադրբեջան»: Սակայն, եթե ստացվի այնպես, որ նորից գրված լինի, ապա կա երկու ճանապարհ. կա՛մ ուղղակի դուրս չեմ գա մրցելույթի, կա՛մ նորից փակելու եմ, որովհետեւ ես ինձ թույլ չեմ տա «Ադրբեջան» գրվածքով դուրս գալ մրցատարածք:

«ՈՐՊԵՍ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ՊԱՏԻՎ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՔԱՅԵԼԻ ՆՄԱՆ ՄԱՐԶԻԿ»

«Իրավունք»-ը վերոնշյալի մասին զրուցել է նաեւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Սարգսյան, երբ ԿԳՄՍ փոխնախարարի կողմից ստացաք պարզաբանման հարցում «Ադրբեջան» գրառումը մարզիկի կողմից փակելու վերաբերյալ:  Ի՞նչ զգացիք այդ պահին:

— Անկեղծ ասած, շատ անսպասելի հարց էր: Այդքան լրագրողների հետ եմ խոսել դեռ նման հարց չէին տվել: Շնորհակալ եմ նրբանկատ մոտեցման համար, որովհետեւ իրականում իսկապես լուրջ զգացողություններ ունեցա ու երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել՝ ի՞նչ պատասխանեմ: Իսկապես չգիտեի նման հարցին ինչ պատասխան տամ: Ռուսերեն մի ճիշտ բառ կա՝ «недоумение»: Ես ուղղակի մի քանի անգամ կարդացել եմ հասկանալու համար՝ արդյոք ճիշտ եմ ընկալում հարցի էությունը: Դա շոկ էր ինձ համար: Իհարկե, պատասխանն արդեն տեսել եք (ֆեդերացիայի նախագահը՝ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանի պարզաբանման պահանջին ի պատասխան՝ գրել էր. «Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, եւ կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք», - հեղինակ):

Գիտեք, ես բավականին երկար ժամանակ աշխատել եմ պետական կառավարման համակարգում եւ իմ ղեկավարության տակ է եղել ընդհանուր փաստաթղթերի շրջանառությունը: Առհասարակ լինում է մասնագետ, ով պատրաստում է գրությունը՝ համապատասխան պաշտոնիայի հանձնարարականով եւ դառնում է գրության կատարող, որը վերջում ստորագրում է վերադասը: Այս գրությունն ուղարկել էր փոխնախարարը, խնդրում եմ սա հաշվի առնել, որպեսզի թյուրիմացություն չառաջանա, սակայն նաեւ ասեմ, որ նախարարն այդ մասին նախապես հայտարարել էր: Հիմա, եթե ես, որպես ղեկավար, ում մոտ գալիս է գրություն, որտեղ հնարավոր է լինի տառասխալ, մտքի շարադրանքի սխալ եւ այլն, կհասկանայի, սակայն այս հարցմամբ ի՞նչ էին ուզում պարզել, այդպես էլ չհասկացա:

— Որպես ֆեդերացիայի նախագահ՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր քաջարի մարզիկին, քանի որ բոլորս էլ լավ գիտակցում ենք, թե ինչ կլինի, եթե նորից կրկնվի նման դեպք, որին կհաջորդի Միքայելի նման քայլը:

— Շատ բան չունեմ Միքայելին ասելու: Նա գիտակից եւ արժանապատիվ հայորդի է: Ու ցանկացած գիտակից տղամարդ իր կատարած քայլերի համար պատրաստ է պատասխան տալ: Ես Միքայելի հետ խոսել եմ անմիջապես այդ իրադարձությունից հետո եւ ասել եմ նրան մի բան. ես հպարտ եմ իրենով ու որպես ֆեդերացիայի նախագահ՝ պատիվ եմ համարում ունենալ նրա նման մարզիկ ու հայորդի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ահա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված