Մարզերում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հունվարի 11-ի և 12-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-ի ցերեկը, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունվարի 11-ի և 14-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15- 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
