Սուրբ Գեղարդի մասունքի շուրջ «աղմկոտ» սուտը հորինվել է դեռ 2018-ին. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՌԴ աշխատանքի նախկին փոխնախարարն ինքնասպան է եղել` մեղադրելով կնոջ «ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում օրենքի ոգուն». Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալան Ուկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարար ՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ Վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ 5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներ Սառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար Ալեքսանյան

Ցավոք, ընդդիմությունը լիարժեք չի պատկերացնում, թե ուր է տանում Նիկոլը Հայաստանը եւ ինչ է սպասում մեզ մոտ ապագայում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ օրեր առաջ քննեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Դատարանի առաջ հավաքված համախոհների, քաղաքական գործիչների եւ պատգամավորների շարքում էր նաեւ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ում հետ զրուցեց «Իրավունք»-ը:

«ԵՐԿՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ»

Դատարանը որոշում կայացրեց Սամսոնյանի եւ Սաղաթելյանի կալանքը երկարաձգել եւս երեք ամսով: Ի՞նչ կասեք դատաիրավական համակարգի այսպիսի գործելակերպի մասին:

— Առհասարակ, եթե չկա իրավաբանություն, չես էլ ակնկալում, որ կարող է լինել արդարություն: Ակնհայտ է, որ ունենք քաղաքական հետապնդում եւ կախված նրանից, թե ինչպիսին է ռիսկերի կառավարման փաշինյանական ծրագրերը, դատարանները նման որոշումներ են կայացնում: Եթե նրանք տեսնում են, որ վտանգը շարունակում է մնալ եւ ազդեցիկ լինել, նրանք երկարաձգում են կալանքը եւ փորձելու են իրականացնել այդ քաղաքական հետապնդումների իրենց ծրագրերը: Այսինքն՝ Փաշինյանի հիմնական խնդիրը ռիսկերի կառավարումն է, իսկ այնտեղ ռիսկերը բազմաբնույթ են, դրա համար համադրություններով որոշվում են՝ մեկ օր մեկին են կալանավորում, մյուս օրն այն մյուսին եւ այդպես շարունակաբար: Հետո մեկին են հանում, հաջորդին են կալանավորում եւ այլն:

Այդ ճանապարհով նրանք կարողանում են նաեւ երկրորդ խնդիրը լուծել՝ հանրային ընկալումների մեջ սովորական դարձնել քաղաքական հետապնդումների փաստը: Փորձում են այնպես այն մատուցել, որ հասարակությունն այն ընկալի՝ որպես սովորական երեւույթ: Դրա համար ինչպես ասացի, ողջ պրոցեսը իրավական չէ, այդ պատճառով ի սկզբանե էլ ակնկալիք չունեի:

Իսկ իրականում պետք է կոնսոլիդացնել բոլոր ուժերը եւ ակտիվ քաղաքական պայքարի միջոցով հասնել նրան, որ այս դավաճան իշխանությունները ժամ առաջ հեռացվեն, եւ քաղաքական գործիչներն էլ ազատ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունենան:

Վերջապես այս շարունակական ձերբակալությունների հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Երկու հանգուցալուծում կարող է լինել: Առաջինը, դա իշխանությունների հեռացումն է, հնարավորինս շուտ եւ երկրորդը հակառակ եւ վատ սցենարն է՝ Հայաստանում ձեւավորվում է վերջնականապես բռնապետություն, բոլոր անհամաձայնները կա՛մ կալանավորվում են, կա՛մ սպանվում են, կա՛մ հետապնդվում են, կա՛մ, պարզապես, հեռացվում են երկրից եւ երկրում հաստատվում է Փաշինյանի դեմքով ադրբեջանաթուրքական բռնատիրություն: Սա է այլընտրանքը, դրա համար կարծում եմ՝ պետք է պայքարել:

Իրականում կա պայքարի ռեսուրս նաեւ քաղաքական տեսակետից: Կա առաջարկված իրավական եւ սահմանադրական գործիքներ՝ իմպիչմենտով այս իշխանություններին ժամ առաջ հեռացնելու: Իմ խորին համոզմունքն է, որ պետք է գնալ այս ճանապարհով: Հակառակ պարագայում մենք ունենալու ենք երաշխավորված վատ սցենարի իրագործում:

«ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՎ ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼ, ԲԱՑԱՌՎՈՒՄ Է»

Պարոն Մելիք-Շահնազարյան, այդ դեպքում, ըստ Ձեզ, իմպիչմենտի գործընթացն ինչո՞ւ է դանդաղում:

— Սա ես կբացատրեմ հետեւյալ կերպ. ոչ բոլոր քաղաքական ուժերն են լիարժեք գիտակցում, թե ընդհանրապես ինչ է սպասվում մեր երկրին: Ցավոք, մեր ընդդիմությունը լիարժեք չի պատկերացնում, թե ուր է տանում Նիկոլը Հայաստանը եւ ինչ է սպասում մեզ մոտ ապագայում: Եթե քաղաքական ընդդիմությունն ամբողջապես դա պատկերացնի, դանդաղում չի լինի, կլինի արագ գործընթացներ: Այս պահի դրությամբ, որքան հնարավոր է, թե՛ հանդիպումների, թե՛ քննարկումների ընթացքում եւ թե՛ այսպես՝ հանրային խոսքով փորձում ենք այդ կարեւոր խնդիրը հասցնել տեղ: Այսպես շարունակել չի կարելի՝ ոչինչ չանել, միայն դատարանից դատարան գնալ մեր ընկերներին պաշտպանելու համար եւ ակնկալել, որ հունիսին ընտրություններում հնարավոր է այս իշխանություններին հեռացնել: Դա բացառվում է, հետեւաբար, պետք է գործել: Շատ քիչ ժամանակ է մնացել, ամեն օր, ամեն ժամ պետք է օգտագործել՝ այս պահին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ գործիքը կիրառելու եւ քաղաքական օրակարգ բերելու համար:

Ընտրություններին մնաց 6 ամիս, այս ընթացքում Փաշինյանն արշավանք սկսեց եկեղեցու դեմ, քաղաքական այրերի կալանավորեց: Արդյո՞ք սա բավական առիթ չէ, Ձեր ասած՝ որոշ ընդդիմադիրներին սթափվելու եւ օգտագործելու իմպիչմենտի հնարավորությունը:

— Գիտեք, առիթները շատ-շատ են: Դատավարությունները, եկեղեցու դեմ հարձակումը, հայրենիքի հատվածները Ադրբեջանին հանձնելն էլ է առիթ, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրն» էլ եւ այսպես շարունակ: Առիթները շատ են, չկա գիտակցություն, ինչի մասին արդեն ասացի: Չկա պատրաստակամություն՝ պատասխանատվություն ստանձնելու եւ հստակ քայլեր ձեռնարկելու: Ընտրություններին սպասելը ամենահեշտ, ամենահարմար տարբերակն է: Ոչինչ չանես, նստես սպասես, միայն խոսելով, որ եթե լավ լինի, խորհրդարան կանցնենք, եթե լավ չի լինի, ապա կասենք՝ ժողովուրդը չքվեարկեց, իշխանությունը կեղծեց: Դա պատասխանատվությունից փախչելու ամենահեշտ տարբերակն է:

Իմ առաջարկն է ընդդիմադիր գործընկերներին, քաղաքական ուժերին, չսպասել ընտրություններին ու ամեն ինչ անել, որպեսզի այդ ալիքը ձեւավորվի եւ հաղթական մթնոլորտ տիրի Հայաստանում: Պետք է իմպիչմենտի պրոցեսը սկսել, չենք հասցնի ավարտին հասցնել, ոչինչ, բայց այդ ալիքի վրա ընտրություններին հաղթանակի շանս գոնե կառաջանա, իսկ այս պահին այդ շանսը իսկապես չկա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Սուրբ Գեղարդի մասունքի շուրջ «աղմկոտ» սուտը հորինվել է դեռ 2018-ին. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՌԴ աշխատանքի նախկին փոխնախարարն ինքնասպան է եղել` մեղադրելով կնոջ«ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում օրենքի ոգուն». Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալանՈւկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարարՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութՎերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներՍառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար ԱլեքսանյանՄահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր«2026 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉՏՐՎԵՑ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸնդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՀամար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ ՍարգսյանՀիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. Մհեր Արմենիան սատարում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգինԱշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Մահացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան Վահան ՊետրոսյանըՈԻՂԻՂ. Ֆիդանը Սոլովյովին պատասխանեց, Թուրքիան Հայաստանը չի տալու. Հայկ ԲաբուխանյանՊուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված