Ադրբեջանից Հայաստան այսօր 18 վագոնից բաղկացած գնացք է ուղևորվել՝ բեռնված 979 տոննա բենզինով
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումները շարունակվում են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ մեկնել է 18 վագոնանոց գնացք, որը բեռնված էր 979 տոննա AI-92 բենզինով։
Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանի տարածքով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
