Այսօր իմ կյանքում, ինչպես Տիրոջ կյանքի այդ դրվագում, զգուշացում կա՝ գնում ես, որ քարկոծվե՞ս. Մասյացոտնի նոր տեղապահ
Այսօր մենք հավաքվել ենք այս եկեղեցում՝ տոնելու Սուրբ Ծնունդը, ութօրերքի մեջ ենք գնտվում։ Սուրբ ծնունդ, որը կյանքի հաղթանակն է, ինչպես յուրաքանչյուր ծնունդ»,- Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում քարոզով պատարագի մասնակիցներին դիմեց Մասյացոտնի թեմի նոր տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Նրա խոսքով՝ ամեն ծնունդ մեր կյանքը լցնում է հույսով, ուրախությամբ և ապրելու ցանկությամբ, բարիքով, հեռանկար է աչքերի առաջ բացվում։
«Սուրբ ծնունդը 0-ից ծնունդ չէր, այլ Աստծո որդու մարդեղացումն էր։ Աստված մտնում է մեր իրականության մեջ, փառավոր փառքի Աստվածն մտնում է մեր թշվառության մեջ, որպեսզի մեղքից բուժի մեզ, որ մեղքով վիրավոր ենք և մեղքով մահկանացու ենք»,-ասաց տեր Ռուբենը և հավելեց.
«Եթե այս իրավիճոկում մեկն ուզում է իրապես Հիսուսին հետևի, հետևապես ապերլ սիրո, արդարության և ճշմարտության կյանք, ինքը չի կարող չբախվել հակառակ իրականությանը, ինչի էլ ծնվում է խաչը»։
Պատմելով աստվածաշնչյան գրվածքը, թե ինչպես է Հիսուսը գնում մահացած Ղազարոսին վերակենդանացնելու՝ քարկոծվելու վտանգի տակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյանն ասաց. «Այսօր իմ կյանքում, ինչպես Տիրոջ կյանքի այդ դրվագում, զգուշացում կա՝ գնում ես, որ քարկոծվե՞ս։ Իմ առջև դրվեց այդ ընտըրությունը»։
Հիշեցնելովմ որ երկար տարիներ որպես համեստ վարդապետ փորձել է քարոզել՝ Տեր Ռուբենն ասաց. «Այս փոթորկուն պահին, երբ մեր եկեղեցին ներսից պառակտված է՝ դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի և թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից։ Ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել, «Այո» չասել, որովհետև այլապես իմ տասնամյա վարդապետական գործունեությունը կզրոյացվեր։ Որոշեցի հույս դնելով Աստծո, հավատացյալների և մեր թեմի քահանաների վրա, Աստծո օգնականությամբ գալ Մասյացոտնի թեմ ծառայելու՝ հոգևոր եկեղեցական գործունեություն ծավալելու՝ առանց ինտրիգների, մարդու գերակշռող հատկությունների, որոնք են՝ ատելությունը, բանսարկությունները։ Սիրելիներ, եկել եմ ծառայելու և ակնկալում եմ ձեր անկեղծ աղոթքը, և համոզված եմ, որ Տերը կօգնի, ինչ էլ լինի, ես կհնազանդվեմ իր կամքի առջև։ Քրիստոս ծնավ և հայտնվեցավ, մոզ և ձեզ մեծ ավետիս»։