Շնորհակալ եմ, որ լավագույն օրը այս օր է. ԴՕԿ կուսակցության շտաբի պետը օրվա խորհրդի մասին
Այսօր շնորհակալության միջազգային օրն է:
Շնորհակալություն Հորը,որ այդքան առատաձեռն է իմ նկատմամբ և իր երկնային գանձերն անսպառ շռայլում է ինձ:
Շնորհակալություն Մայրիկիս,որ Աստծո յուրաքանչյուր օր իր Մայրական օրհնությամբ ճանապարհում ու դիմավորում է ինձ:
Շնորհակալություն Կնոջս, որ հավատաց, գնահատեց,նպաստեց՝միասին երջանիկ լինելու իրավունքը վաստակելու համար:
Շնորհակալություն ընտանիքիս,որ իր տված ընտանեական ջերմությունը,սէրը բերում է այն համոզման,որ ապագան ևս վստահելի ձեռքերում է:
Շնորհակալություն մերձավորներիս,որոնք , միգուցե ,ինձնից ավելի են ուրախանում իմ հաջողություններով:
Շնորհակալություն իմ աշխատակազմին,որն ունակ և ընդունակ է լուծելու իր վրա դրած ցանկացած խնդիր:
Շնորհակալություն ընկերներիս,որոնց տեսակը կարելի է համեմատել բալասանի հետ:Հայտնվում են ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում:
Շնորհակալություն ինձ շրջապատող բոլոր անձանց,որ կաք և լցնում եք առորյաս նոր լիցքերով ու գաղափարներով:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ,ՈՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԸ ԱՅՍՕՐ Է;
