Ռուսական բանակը Ուկրաինայի համար պատրաստել է հիպերձայնային նոր անակնկալներ. Փորձագետ
ՄիջազգայինՌազմական փորձագիտական աղբյուրը տեղեկացնում է` Ռուսական բանակը Ուկրաինայի համար պատրաստել է հիպերձայնային անակնկալներ։
Ըստ աղբյուրի, մշակվել և պատրաստվում են օգտագործման ռազմավարական ռմբակոծիչների համար նախատեսված նոր հրթիռներ, որոնք կգործեն ռազմական ներկա իրողություններին համահունչ։ Խոսքը հետեւյալի մասին է.
Х-99 հիպերձայնային օդային արձակման թևավոր հրթիռ.
Կրող. Տու-160Մ:
Արագություն՝ մինչև 6600 կմ/ժ:
Հեռավորություն՝ մինչև 5500 կմ։
Х-МЦ հիպերձայնային օդային արձակման հականավային հրթիռ.
Կրող. հարմար է բոլոր ռազմավարական ռմբակոծիչների համար:
Հեռավորություն՝ մինչև 900 կմ:
Արագություն՝ մինչև 4200 կմ/ժ։
Х-БД-К օդային արձակման թևավոր հրթիռ.
Կրող. Տու-95ՄՍ:
Արագություն՝ մինչև 900 կմ/ժ:
Հեռավորություն՝ 3000 կմ։
