Թեհրանում այս գիշեր բողոքի ցույցերը զգալիորեն ավելի փոքր մասշտաբով են եղել. Իրանական աղբյուրներ
ՄիջազգայինԻրանական աղբյուրները պնդում են, որ Թեհրանում այս գիշեր բողոքի ցույցերը զգալիորեն ավելի փոքր մասշտաբով են եղել, քան վերջին երկու գիշերներին:
«Իրանն ունի ավելի քան 90 միլիոն բնակչություն, սակայն բնակչության միայն մոտ 0.01%-ն է մասնակցում բողոքի ցույցերին։
Հասանելի տվյալների համաձայն՝ նախորդ գիշեր տարբեր քաղաքներում բողոքի ցույցերին մասնակցել է ոչ ավելի, քան 12,000 մարդ, որոնք շատ դեպքերում վերածվել են անկարգությունների։ Այսօր այդ թիվը նվազել է մինչև մոտավորապես 6,500 մասնակից։
Հետևաբար, բողոքի ակցիաների մասշտաբը մնում է սահմանափակ և չի արտացոլում երկրի բնակչության մեծամասնության տրամադրությունները»,- գրում է աղբյուրը։
Սակայն Թրամփը պնդում է, որ Իրանում ողջ ժողովուրդն է «պայքարում ռեժիմի դեմ»: Ըստ այդմ էլ, կարող է «ռազմական օգնություն ցուցաբերել ժողովրդին»: Ահա, հենց սա է այս պահին Իրանի համար էականը, այլ ոչ թե ցույցերի իրական մասնակիցների թիվը:
