Ուկրաինան դառում է Թրամփի հերթական բիզնես-օբյեկտը
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը տեղեկացնում է.
«Հիմա գալիս է ամենահետաքրքիր մասը՝ Ուկրաինայի ֆինանսավորման, և թե որտեղից կգա գումարը։ Մեր աղբյուրները հայտնել են, որ Թրամփի վարչակազմն արդեն քննարկում է ամերիկյան ընկերությունների կողմից ՌԴ-ից ԵՄ գազի տարանցման վերականգնման հարցը։ Ռուսաստանի հետ պատերազմի արդյունքում մենք այժմ կունենանք միջնորդ Կրեմլի հետ մեր գործարքներում, որը կվերցնի ամեն ինչի տոկոսը։
Մինչդեռ բանակցվում են առասպելական պայմաններով համաձայնագրեր, թշնամին ոչնչացնում է վերականգնման համար կարևորագույն ենթակառուցվածքները, ինչը կպահանջի միլիարդներ։ Ամենակարևորը՝ մի վստահեք խոստացված գումարին, քանի որ ոչ ոք չի մարելու մեր պատերազմական վարկերը»։
Այս սխեմայի մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է: Այսինքն, որ ԱՄՆ-ն փորձում է ստանալ ռուսական ողջ գազը դեպի Եվրոպա տարանցելու մոնոպոլիան: Այդ թվում` Ուկրաինայի տարածքով եւ «Հյուսիսային հոսք» գազատարով: Դրանով, Վաշինգտոնը լիակատար մոնոպոլիստական վերհահսկողություն կստանա ողջ եվրոպական էներգետիկայի նկատմամբ: Իսկ ահա Ուկրաինան այդ իրավիճակում դառնում է ընդամենը Թրամփի եւս մեկ բիզնես-օբյեկտը:
