Ռուսական անօդաչուն ի ցույց է դրել, թե ինչպես է ուկրաինական բանակը «գրավում» Կուպյանսկը (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական անօդաչուն ի ցույց է դրել, թե ինչպես է ուկրաինական բանակը «գրավում» Կուպյանսկը:
Այսպես, Ուկրաինայի զինված ուժերը դրոշ են տեղադրել Կուպյանսկի վարչական շենքի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք: Դրոշն ունի ամուր հիմք, որի հաշվի վայրէջքից հետո այն մնում է կանգնած: Արդյունքում, եթե կա դրոշ, ուրեմն կարելի է քարոզչական դաշտում պնդել, թե այդ տարածքում ուկրաինական զորքեր են:
Ռուսական անօդաչուն, ֆիքսելով փաստը, պայթեցրել է դրոշը։
Սա մեկ բան է նշանակում. ուկրաինական ուժերը, թեեւ բոլոր ճակատներից մեծ ուժեր տեղափոխեցին Կուպյանսկի հատված, որպես քարոզչական ակցիա` սկսեցին գրոհել քաղաքը: Բայց փաստը, որ փորձում են իրենց «ներկայությունն» ի ցույց դնել նման միջոցներով, ապա դա նշանակում է, որ հարձակումը խեղդված է: Ընդ որում հերթական անգամ քարոզչական հարձակումն ուղեկցվեց մեծ կորուստներով: