Փոխե՛ք ձեր ստրատեգիաները՝ հենց ձեր առաջնորդների համար. Սնդոյանը՝ ընդդիմությանը
Ներքաղաքական«Հայաստանում կան տարբեր քաղաքական դիրքորոշում ունեցող թիմեր։ Ամեն մեկն ունի իր նախընտրած առաջնորդին։ Քաղաքական պայքարում ամեն մեկը պայքարում է իր առաջնորդի համար։ Այդ պայքարի ընթացքում գովում, հանում երկինք իր առաջնորդին։ Վաղուց արդեն խոսում գալիք ընտրությունների մասին եւ, որպես երկրի առաջնորդ, տեսնում եւ հիմնավորում իր առաջնորդին։ Էդ լավ ա, շատ լավ ա։
Բայց մեծ մասը հաշվի չի առնում այն, որ այսօր ու վաղուց մեր երկրի, մեր պետության եւ պետականության, մեր կրոնի եւ հավատի եւ, ի վերջո, մեր ինքնության հարցը դրված է միայն ու միայն Ամենայն Հայոց Տեր Տեր Գարեգին Սրբազնագույն Կաթողիկոսի ուսերին, բայց ոչ երբեք ոչ մեկիդ առաջնորդների։
Անգամ եթե վաղը Աստծո կամքով հասնենք ընտրության օրվան եւ կայանան այդ ընտրությունները եւ ձեր առաջնորդներն իրենց թեքնածությունը կարողանան դնել, դա միայն կլինի Վեհափառ Հայրապետի շնորհիվ՝ մարդ ով ամբողջ երկրի բեռը վերցրեց իր ուսերին, որ դուք վաղը մասնակցեք ընտրություններին։
Սա, իհարկե, առաջին դեպքը չի, որ քաղաքական առաջնորդներից ձայն չի լսվում, գործողություն չի երևում երկրի ամենածանր պահերին։ Նույնը եղել է պատերազմից հետո, նույնը եղել է Արցախի վերջնական հանձնումից հետո։ Ասուլիսների մասին հանկարծ չգրեք ինձ, խոսքը պայքարի մասին է, որը չկա։
Էնպես որ, եթե ուզում եք վաղը ձեր առաջնորդներն ընդհանրապես հասնեն ու մասնակցեն ընտրություններին, ճիշտ կողմնորոշվեք, ձեր առաջնորդների ռեկլամները դրեք մի կողմ, էդ ամբողջ ռեսուրսները օգտագործեք եկեղեցու պաշտպանության եւ Հայրապետի կողքին ոչ միայն գրառումներով կանգնելու ծանր, բայց արժանի գործին։ Ձեր ռեսուրսներով ոչ թե ձեր առաջնորդներին ռեկլամ արեք, այլ Նիկոլին բացահայտեք ձեր լսարանների առաջ եւ ամբողջ լրահոսում։
Ոնց որ ասում էր Սպարապետը, հողը պահեք, որ ձեր աթոռները դնելու տեղ ունենաք։ Փոխե՛ք ձեր ստրատեգիաները՝ հենց ձեր առաջնորդների համար։ Ու լավ հիշե՛ք, որ մեր հայ մնալու, մեր քրիստոնյա մնալու բեռը միայն կաթողիկոսի ուսերին է, ոչ թե ձեր առաջնորդների», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝