Հունվարի 9-ին Եվրոպան ապրել է ընթացիկ ձմռան ամենացուրտ օրը
Սաստիկ ցրտի ալիք է Եվրոպայում:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Այսօր Եվրոպան ապրել է ընթացիկ ձմռան ամենացուրտ օրը՝ Ֆինլանդիայի հյուսիսային շրջաններում մի շարք օդերևութաբանական կայաններ արձանագրել են -40 °C և ավելի ցածր ջերմաստիճան»,- սոցցանցի իր էջում հայտնել է նա:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
