ՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ Վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ 5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներ Սառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար Ալեքսանյան Մահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը Համար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ Սարգսյան Հիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. Մհեր Արմենիան սատարում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

Սա արդեն ոչ թե ծառայություն է, այլ շոու. Տեր Հովհաննես Թորգոմյան

Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․

«Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով

20-րդ դարը ոչ միայն պատերազմների և գաղափարախոսությունների դար էր, այլ նաև մեծ հոգևոր փորձության շրջան։ Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի խիղճը, հանկարծ հայտնվեց ոչ միայն արտաքին ճնշումների տակ, այլ՝ առավել վտանգավորը՝ ներքին ապստամբության։ Եվ այդ ապստամբությունը շատ հաճախ կրում էր «բարենորոգման» դիմակ։

Բայց պատմությունը մի բան հստակ ցույց է տալիս․ ամեն վտանգավոր քայքայումները կատարվում են ոչ թե թշնամու ձեռքով, այլ բարեկամի շուրթերով։

Կեղծ բարենորոգիչը երբեք չի գալիս խոնարհությամբ։ Նա գալիս է ամբարտավանությամբ։ Նա չի ասում՝ «ես սխալ եմ», նա ասում է՝ «բոլորը սխալ են, բացի ինձնից»։ Սա արդեն ոչ թե բարենորոգում է, այլ հոգևոր նարցիսիզմ։

Իրական բարենորոգիչը ներսից է սկսում՝ իր մեղքից, իր անկատարությունից, իր խաչից։ Կեղծ բարենորոգիչը սկսում է ուրիշներից՝ մեղադրելով, պիտակավորելով, հրապարակային դատելով։

Տիրադավությունը սկսվում է այն պահից, երբ հոգևորականը այլևս չի վախենում Աստծուց, այլ սկսում է օգտագործել Աստծուն։ Երբ նա աղոթքը դարձնում է հայտարարություն, իսկ Ավետարանը՝ հռետորաբանություն։

Այդպիսի «հոգևորականը» չի քարոզում ապաշխարություն, նա քարոզում է դիրքորոշում։ Նա չի տանում դեպի Փրկություն, նա տանում է դեպի հրապարակ։ Իսկ հրապարակը երբեք չի եղել փրկության վայր։ Հրապարակը միշտ եղել է խաչելության վայր։

Ուստի երբ ոմանք, «բարենորոգման» անվան տակ, հարվածում են Եկեղեցու հեղինակությանը, նրանք կամ չեն հասկանում, թե ինչ են անում, կամ՝ ինչը ավելի սարսափելի է՝ շատ լավ հասկանում են։

Ժամանակակից «կեղծ բարենորոգիչների» սիրելի հնարքներից մեկն է անհնազանդությունը ներկայացնել որպես քաջություն։ Նրանք ապստամբությունը փաթեթավորում են որպես «ազատ մտածողություն», անարգանքը՝ որպես «անկեղծություն», իսկ խախտումը՝ որպես «նոր ժամանակների պահանջ»։

Հիսուս երբեք իր աշակերտների թերությունները հրապարակ չհանեց։

Նա երբեք չդարձրեց ներքին խնդիրներն ամբոխի զվարճանք։

Նա երբեք չսնվեց սկանդալով։

Իսկ այսօր ոմանք իրենց «հոգևոր ծառայությունը» կառուցում են աղմուկի վրա։ Որքան մեծ սկանդալ՝ այնքան մեծ լսարան։ Որքան սուր հարձակում՝ այնքան շատ լայք։

Սա արդեն ոչ թե ծառայություն է, այլ շոու։

Իսկ Եկեղեցին չի ստեղծվել շոուի համար։ Եկեղեցին ստեղծվել է փրկության համար…»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութՎերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներՍառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար ԱլեքսանյանՄահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր«2026 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉՏՐՎԵՑ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸնդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՀամար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ ՍարգսյանՀիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. Մհեր Արմենիան սատարում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգինԱշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Մահացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան Վահան ՊետրոսյանըՈԻՂԻՂ. Ֆիդանը Սոլովյովին պատասխանեց, Թուրքիան Հայաստանը չի տալու. Հայկ ԲաբուխանյանՊուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակներըԻրականացված է Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի, ցավում եմ, որ չի հասկացելՀՀ-ն Իրանի դեմ քայլ չի անի․ ԱՄՆ-ն հաստատ մեր փոքր սահմանից գործողություն չի կատարի. Ալեն ՍիմոնյանԺամը՝ 16:00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բացարձակ չենք շփվում Հայկ Սարգսյանի հետ, ՔՊ ցուցակում չընդգրկվելու մի պատճառ էլ իր չհասկանալն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված