Կառավարությունը հնարավոր բոլոր միջոցները գործադրում է կայուն և հարատև խաղաղություն հաստատելու համար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գրում է.
Սիրելի հայրենակիցներ. Ամանորյա բոլոր ուղերձներում և քաղաքացիների մաղթանքներում խաղաղություն բառը ամենահաճախն է հնչել։
Խաղաղություն չի նշանակում հակամարտությունների բացակայություն, տարաձայնություններ միշտ կլինեն։ Խաղաղությունը նշանակում է լուծել այս տարաձայնությունները խաղաղ ճանապարհով՝ տնտեսական հարաբերությունների, կրթության, գիտելիքի և դիվանագիտական ճանապարհով։
Աշխարհում ոչ մի երկիր երաշխավորված չի պատերազմի ռիսկից, նույնիսկ գերտերությունները։
Մեր կառավարությունը հնարավոր բոլոր միջոցները գործադրում է կայուն և հարատև խաղաղություն հաստատելու համար։
