Էրդողանը օգնել է Իրանին չեզոքացնել քրդական զինված խմբավորումները. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Էրդողանը օգնել է Իրանին չեզոքացնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող քրդական զինված խմբավորումները, որոնք ներթափանցել էին երկիր։
Աղբյուրների համաձայն, Թուրքիան Իրանին տրամադրել է հետախուզական տվյալներ զինյալների տեղաշարժերի վերաբերյալ։ Այնուհետև ԻՀՊԿ-ն գործողություն է իրականացրել և Իլամ և Քերմանշահ նահանգներում ոչնչացրել է PJAK-ի զինյալների մեծ մասին։
Թուրքական հետախուզությունը (MIT) հետևել է զինյալների Իրաքից եկող երթուղուն և համակարգել է տեղեկատվության փոխանակումը Իրանի հետ, ինչը թույլ է տվել արագորեն խափանել դիվերսիան»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
