Այս գիշեր եւս Ուկրաինան գտնվել է ռուսների զանգվածային հարվածների տակ (Տեսանյութ)
ՄիջազգայինԱյս գիշեր եւս Ուկրաինան գտնվել է ռուսների զանգվածային հարվածների տակ: Սովորականի պես գործել են հեռահար անօդաչուները, բալեստիկ եւ այլ հրթիռները:
Հարվածների մի մասը հասցվել է Կիեւին. այնտեղ, համատարած հոսանքազրկումից հետո, ռուսները դեռ խոցման ենթական օբյեկտներ տեսնում են:
Պայթյուններ և խոշոր հրդեհ է արձանագրվել Դնեպրոպետրովսկում (Տեսանյութում):
Մի շարք հզոր պայթյուններ ցնցել են նաև Կրիվոյ Ռոգը։ Այն դեռ ամբողջովին հոսանքազրկված չէ, եւ գիշերային հարվածները հիմնականում այդ նպատակին են ուղղված:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
