Անհնար է կանխատեսել, թե երբ Կիևում էներգամատակարարումը կվերականգնվի
ՄիջազգայինՆերկայումս անհնար է կանխատեսել Կիևում էլեկտրաէներգիայի գրաֆիկների վերականգնումը։ Այս մասին հայտնում են ուկրաինական պատկան կառույցները:
Երեկվա գիշերային հարձակման հետևանքով վնասվել են էլեկտրաէներգիա արտադրող և փոխանցող գործնականում բոլոր օբյեկտներ։ Հետևաբար, ներկայումս անհնար է պահպանել անջատումների կայունացման գրաֆիկները։
Եղանակային պայմանները նույնպես բարդացնում են իրավիճակը. զրոյական ջերմաստիճանը հանգեցնում է էլեկտրաէներգիայի սպառման աճի, իսկ ընկած ծառերը, սառցակալած ճանապարհները և ձյունածածկ ճանապարհները բարդացնում են արտակարգ գործողությունները։
Ավելի վաղ Կիեւի քաղաքապետ Կլիչկոն բնաչչությանը խորհուրդ էր տվել լքել մայրաքաղաքը:
