Թրամփն ավելորդ անգամ հաստատեց` աշխարհը վերադառնում է բացահայտ գաղութացման դարաշրջան
ՄիջազգայինԹրամփի մի շարք հայտարարությունները ամերիկյան նավթի և գազի ոլորտի ղեկավարների հետ, գալիս է ավելորդ անգամ հիմնավորելու, որ աշխարհը վերադառնում է ուղիղ գաղութացման դարաշրջան: Այսինքն, երբ հարկ չէին համարում գաղութացումը թաքցնել տարաբնույթ գաղափարախոսությունների տակ` դեմոկրատիա եւ նման բաներ:
«Երեսուն միլիոն բարել։ Սա այն նավթի քանակն է, որը Վենեսուելան մեզ տրամադրել է։ Սա շատ նավթ է՝ մոտ չորս միլիարդ դոլար արժողությամբ։ Այն արդեն ճանապարհին է դեպի Միացյալ Նահանգներ»,- ասում է ԱՄՆ նախագահը։ Մեկ նկատառում. Վենեսուելան նավթ չի տրամադրել, Վենեսուելային զենքի սպառնալիքով պարտադրվել է նավթ տրամադրել:
Ու խեսքն ահռելի մեծ կողոպուտի մասին է, հաստատում է Թրամփը. «Սրանք հսկայական պաշարներ են, աշխարհի ամենամեծերից մի քանիսը։ Եվ մենք աշխատելու ենք Վենեսուելայի հետ։ Մենք կորոշենք, թե որ նավթային ընկերություններին թույլ կտանք մուտք գործել շուկա»։
«Վենեսուելան նաև համաձայնել է, որ Միացյալ Նահանգները անմիջապես կսկսի վերամշակել և վաճառել մինչև 50 միլիոն բարել վենեսուելական հում նավթ, և որ դա կշարունակվի անորոշ ժամանակով։ Վենեսուելայի հում նավթը ծանր նավթ է՝ շատ լավ նավթ, գերազանց նավթ»։ Նորից նույնը. Վենեսուելան չի համաձայնվել, Վենեսուելային զենքի սպառնալիքով պարտադրվել է համաձայնվել: