Համատարած հոսանքազրկման պատճառով Կլիչկոն կոչ արեց բնակիչներին լքել մայրաքաղաքը
ՄիջազգայինՀամատարած հոսանքազրկման պատճառով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ արեց բնակիչներին ժամանակավորապես լքել մայրաքաղաքը։
«Ես կոչ եմ անում մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր հնարավորություն ունեն ժամանակավորապես լքել քաղաքը` տեղափոխվելով այնտեղ, որտեղ կան էլեկտրաէներգիայի և ջեռուցման այլընտրանքային աղբյուրներ, դա անել», - ասաց Կիևի քաղաքապետը։
Նաև հաղորդվել է, որ գիշերային հարձակումից հետո Գերագույն ռադայի շենքը մնացել է առանց ջրի և ջեռուցման։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝