Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

UFC ՆԱԽԱԳԱՀ. «ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ ՉՍՏԱՑԱՎ ԴԵՆ ՀՈՒՔԵՐԻ ԵՐԵՍԻՆ ԳԼԽՈՎ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ».

Սպորտ

Խառը մենամարտերի UFC առաջնության նախագահ ԴԱՆԱ ՈՒԱՅԹԸ, պարզաբանել է թե ինչու թեթև քաշային կարգում 70 կգ, UFC դասակարգման առաջին համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ /Հայաստան /չեմպիոնական մենամարտ չի ստացել։ Մի շարք հանգամանքների պատճառով այս որոշումը կայացվեց։ Պատճառներից մեկն էլ նաև Դեն Հուքերի հետ հայացքների մենամարտի ժամանակ երեսին գլխով հարվածելն էր։ Թեկնածուների ընտրության ժամանակ էլ մեզ համար կարևոր են տարբեր հանգամանքներ, այդ թվում մարտիկի վարքագիծը, որը նույնպես դեր ունի», ասել է Դանա ՈՒայթը Spinnin Backfist-ին տված հարցազրույցում։ Հունվարի 24-ին, ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեթժին։ Նշենք, որ նախորդ տարվա հունվարին Արման Ծառուկյանը պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ ազգությամբ ռուս Իսլամ Մախաչևի հետ, սակայն հայ մարտիկը հրաժարվեց մենամարտից մեջքի վնասվածքի պատճառով։ Սպասվում էր, որ դասակարգման 6-րդ համար նորզելանդացի Դեն Հուքերի նկատմամբ հաղթանակից հետո, Արման Ծառուկյանը կստանա չեմպիոնական մենամարտի շանս, բայց այս քաշային կարգում UFC չեմպիոն Իլիյա Տոպուրիան հայտարարեց, որ ընտանեկան խնդիրների պատճառով, մոտ կես տարի չի մենամարտի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ