Շիրվանզադեի քաոսը գլուխը պատին է տվել. Ինչ կատարվում պոլիկլինիկաներում
ՀասարակությունՄի քանի անգամ խոստացված ու այդպես էլ կյանքի չկոչված առողջության համապարփակ ապահովագրությունը, դեռեւս տարեվերջին պնդել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ այս անգամ հաստատ կներդրվի:
Ոլորտի ղեկավարը հայտարարում էր, որ առաջին փուլը կմեկնարկի 2026-ին՝ հաջորդող երկու տարիներին նոր խմբեր ներառելով: Նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թվականը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա:
Բայց արի ու տես , որ փաստորեն, նոր ներդրված համակարգը մի այլ կարգի քաոս է առաջացրել առողջապահական համակարգում.«Շիրվանզադեի քաոսը գլուխը պատին է տվել։ Պոլիկլինիկաների տնօրեները կանգնել են խնդրի առաջ մարդիկ գալիս են, պարզվում է չկան համակարգում։ Ծանր հիվանդին ուղեգիր է պետք «Արթմեդը» դադարներով է աշխատում։ Նախարարի հերթական չբարեփոխումն է, որից տուժում է բացառապես հիվանդը», -ասաց մեր աղբյուրը։
