Մեկ ամիս անց ինչ է հայտնի դեկտեմբերի 7-ին անհետացած 18-ամյա մոլոկան երիտասարդի մասին․ Մանրամասնում է վարչական ղեկավարը
ՀանդիպումԴեռեւս նախորդ տարի դեկտեմբերի 7-ին տատիկի տանից դուրս էր եկել եւ անհետ կորել Լերմոնոտովո համայնքի բնակիչ 18-ամյա Միշան։ 18-ամյա տղան ընտանիքի մեծն էր, չորս եղբայր են մի քույր, քույրը նոր է ծնվել՝ 3-4 ամսական է։ 18 տարեկան տղան գնացել էր Երեւան տատիկի տանը ապրելու, որ այնտեղ աշխատի, բանակ չէին տանում՝ տրոմբների խնդիր ունի։ Միշայի անհետանալուց ամիսներ առաջ էլ անհայտ կորել էր նույն գյուղում հաշվառված, բայց Երեւանում բնակվող մեկ այլ մոլոկան։ Որեւէ վարկած չի շրջանառվում, ոչ ոք ոչինչ չի պատկերացնում, թե ինչ կարող էր եղած լիներ երկու երիտասարդների հետ, որոնք կորել են տարբեր ժամանակահատվածում։ Iravunk.com-ը հետեւողական լինելով խնդրին կապվեց Լերմոնոտովո համայնքի վարչական ղեկավար Էդիկ Չխալյանի հետ, ով ցավով տեղեկացրեց, որ որեւէ լուր երկու երիտասարդներից էլ դեռ չկա․
-Ցավոք որոնումները արդյունք չեն տվել, իրավապահները փնտրում են, դեռ լուր չունենք, որեւէ վարկած չի շրջանառվում։ Սպասում են լավ լուրի, արդեն մեկ ամիսը լրացավ Միշայի անհետանալուց։
