Թրամփը ազատ է արձակել Mariner տանկերի անձնակազմի 2 ռուս քաղաքացիներին
ՄիջազգայինԸստ ՌԴ Արտաքին գործերի նախարարության, Թրամփը ազատ է արձակել Mariner տանկերի անձնակազմի երկու ռուս քաղաքացիներին, որոնք ձերբակալվել էին ԱՄՆ զինվորականների կողմից։
Հիշեցնենք, որ Mariner-ի անձնակազմի մեծ մասը՝ 20 մարդ, Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաև Վրաստանի 6 և Ռուսաստանի 2 քաղաքացիներ։
«Մենք ողջունում ենք այս որոշումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը։ Մենք սկսում ենք շտապ մշակել մեր հայրենակիցների հայրենիք արագ վերադարձն ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մ. Զախարովան։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
