ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՀԱՎԱՔԻՆ 36 ԸՄԲԻՇ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը տարին սկսելու է Ծաղկաձորյան հավաքով։ Արմեն Բաբալարյանը հունվարի 10-ից մեկնարկող մարզումներին հրավիրել է 36 ըմբիշի։ Երկշաբաթյա մարզումներից հետո հավաքականը կտեղափոխվի Երևան։ Առաջին միջազգային մրցաշարը կլինի փետրվարի 5-ին Տալլինում, հայտնում է ՀԱՕԿ -ը ։Այնտեղ մարզիչը կհայտավորի նաև երիտասարդներին։ Նշենք, որ հունահռոմեականները դեկտեմբերի վերջին օրերին մասնակցել են Հայաստանի առաջնությանը ու որոշել չեմպիոններին։ Դեռ այն ժամանակ Բաբալարյանը նշել էր, որ մեծ բավականություն է ստացել ծավալված պայքարից ու գոհ է երիտասարդների որակներից։ «Հավաքականում անպայման փոփոխություններ կլինեն, 3-4 քաշային կարգերում արդեն տեսնում եմ այն երիտասարդներին, ովքեր կփոխարինեն ավելի մեծերին», - ասել էր Բաբալարյանը։
Երիտասարդ հունահռոմեականները մարտ ամսին մասնակցելու են Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակները ԵԱ-ում ուժերը կչափեն ապրիլին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
