Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է
Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է Սիրիայում զինված բախումների պատճառով, տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի առցանց թռիչքների տեղեկատվական տախտակից։
Չնայած Սիրիայի իշխանությունների ավելի վաղ հայտարարած հրադադարին, Հալեպի օդանավակայանը շարունակում է փակ մնալ։
«Fly Cham Airlines»-ը Հալեպից դեպի Երևան կանոնավոր չվերթեր է սկսել իրականացնել 2025 թվականի նոյեմբերի 7-ից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝