Ռուսական ուժերը խորը ճեղքումով դուրս են եկել Սվյատոգորսկ
ՄիջազգայինԼիմանի ճակատում, Յարովայայի ուղղությամբ ռուսական ուժերը խորը ճեղքումով դուրս են եկել Սվյատոգորսկի արևելյան ծայրամաս։
Սվյատոգորսկն այս ուղղությամբ առանցքային բնակավայրերից է: Այն գրավելով ռուսական ուժերը նախ` արեւմուտքից կփակեն Լիման տանող վերջին ուղիներից մեկը: Ապա նաեւ` ուղիղ սպառնալիք են ստեղծում Սլավյանսկ-Իզյում մայրուղու համար, որը լրջագույն խնդիր է ուկրաինական ուժերի համար ողջ հյուսիսդոնբասյան ուղղությամբ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝