Մահացել է անվանի ճարտարապետ պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը «ՏԱՍՆՅԱԿ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ԵՍԱՅԱՆ Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի. փաստաբան Աստված խառնաշփոթի Աստված չէ. ֆրանսիական հայտնի SOS Chrétiens d’Orient-ը սատարում է Վեհափառ Հայրապետին Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Գրելանդիան Թրամփին խոստանում է շատ ավելի մեծ հարստություն, քան կա Իրանում Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները կտեղափոխվե՞ն թշնամության դաշտ ՀՐԱՏԱՊ. Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր է Սուրբ Գեղարդի մասունքի շուրջ «աղմկոտ» սուտը հորինվել է դեռ 2018-ին. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ «ՄԱՆՈՒԿՅԱՆ». ՆՈՐ ՏԱՐՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ

Ինչքան էլ ուժեղ լինես, բանտի պատերն իրենց սև գործն անում են. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական

Երբեմն դժվարանում եմ շարադրել մտքերս, անգամ՝ հիշել։ Ինչքան էլ ուժեղ լինես, բանտի պատերն իրենց սև գործն անում են։ Ինչքան էլ խորհես ու մտածես, կորցրածը հետ չես բերի։

Վերջին 125 տարվա ընթացքում քանի՞ արդարներ են մորթվել, գնդակահարվել, աքսորվել ու անարդար դատապարտվել։ Քանիսին են բանտերում խոշտանգել ու սպանել։ Նրանցից ոմանց մենք այսօր ազգային հերոսներ ենք անվանում, իսկ նրանց անուններով գրված գրքերը կարդում ենք ու հիանում։

Հիմա էլ, բանտում, երբեմն կարդում եմ մեր մեծերի և հերոսների կյանքի պատմությունները ու հասկանում եմ, որ դրանք հայ ժողովրդի ցավի ու տառապանքի մասին են, որոնց մի փոքրիկ մասնիկն եմ ես։

Չէ՞ որ մեր մեծերից, մեր հերոսներից շատերը դատապարտվել, խոշտանգվել ու սպանվել են իրենց ժամանակներում գործող օրենքների համաձայն՝ սեփական ժողովրդի լուռ վկայության ներքո։ Իսկ երբ այդ նույն բռնակալ և անմարդկային օրենքները դադարել են գործել, մենք նրանց արդարացրել ու հերոսացրել ենք։

Մեր պատմության մեջ մենք՝ մեր իսկ լռությամբ կամ անտարբերությամբ, վկան ենք դարձել մեր հանդեպ իրականացված ցեղասպանության։ Մենք խելացի ազգ ենք, և այո՝ հպարտանում ենք մեր պատմությամբ, մեր մշակույթով, մեր լեզվով ու մարդկությանը տրված մեր ձեռքբերումներով։ Բայց մեզ սպասում են, քանդում են մեր եկեղեցիները, խլում են մեզանից մեր ազատությունն ու ապրելու իրավունքը, իսկ մենք նորից լուռ ենք՝ ասես դարեր շարունակ մեր անցած փորձությունները մեզ դաս չեն եղել։

Որոշում կայացնելը ազատ ժողովուրդների իրավունքն է, իսկ արդարությունը՝ այդ իրավունքի անսասան պաշտպանը։ Ինչ-որ մի պահ մեզ զրկել են այդ իրավունքից՝ խլելով մեզանից մեր ազատությունը, իսկ արդարությունը մեզ համար դարձրել են երազանք։

Մենք միշտ էլ գերին ենք եղել մեր վախերի, լռության և անտարբերության։ Սա է իրականությունն ու ճշմարտությունը, որոնց աչքերին դժվարանում ես նայել ու սկսում ես խուսափել ինքդ քեզանից։ Եվ հենց այդ պահից էլ դու ազատազրկված ես, իսկ բանտի պատերը իրենց սև գործն անում են, որովհետև կրկին դժվարանում ես շարադրել մտքերդ, անգամ՝ հիշել։

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՊ կուսակցության նախագահ

Բանտ, 14․12․2025

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մահացել է անվանի ճարտարապետ պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը«ՏԱՍՆՅԱԿ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ԵՍԱՅԱՆԽոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի. փաստաբանԱստված խառնաշփոթի Աստված չէ. ֆրանսիական հայտնի SOS Chrétiens d’Orient-ը սատարում է Վեհափառ Հայրապետին Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Գրելանդիան Թրամփին խոստանում է շատ ավելի մեծ հարստություն, քան կա ԻրանումԻրանի հետ Հայաստանի հարաբերությունները կտեղափոխվե՞ն թշնամության դաշտՀՐԱՏԱՊ. Զառա Արամյանը վերակենդանացման բաժնում է. դերասանուհու վիճակը ծանր էՍուրբ Գեղարդի մասունքի շուրջ «աղմկոտ» սուտը հորինվել է դեռ 2018-ին. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ«ՄԱՆՈՒԿՅԱՆ». ՆՈՐ ՏԱՐՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑՌԴ աշխատանքի նախկին փոխնախարարն ինքնասպան է եղել` մեղադրելով կնոջ«ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում օրենքի ոգուն». Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Հետո էլ ղեկավարները պարծենում են, թե բանակում էլ զոհեր չենք ունենումԴա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալանՈւկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարարՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութՎերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներՍառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար Ալեքսանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված