Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումները Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է ԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS News Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարները

Հանրայինը վերածվել է «Լացի պատի»

Թեմա

Մեր հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունն այնքան է իջեցրել իր նշաձողը, որ այսօր գրեթե չի տարբերվում Փաշինյանի ընտանեկան կայքի կամ նիկոլական քարոզչական այլ արտադրանքներից։

Երեկ այս խայտառակ դարձած կառույցի եթերով իշխանության խոսափող Պետրոս Ղազարյանն ուղիղ եթեր էր տրամադրել իր ծառայությունը Շվեյցարիայում ավարտող Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հայր Գուսան վարդապետ Ալճանյանին։ 37-րոպեանոց այդ «հարցազրույցն» ավելի շատ հիշեցնում էր նեղացած պատանու լացուկոծ, ոչ թե հոգեւորականի պատասխանատու խոսք։ Ամբողջ ընթացքում վերջինս փորձում էր համոզել, թե իբր Եկեղեցին ունի «լուրջ խնդիրներ», որոնք կարոտ են «բարեկարգման», սակայն ակնհայտ էր, որ նրա իրական մղումները խիստ անձնական բնույթի են։

Եթե կարճ ձեւակերպենք՝ Հայր Գուսանը պարզապես եկել էր հայտնելու, որ իրեն հեռացնում են զբաղեցրած առաջնորդական տեղապահի պաշտոնից, եւ ինքը սկսել է աթոռակռիվ։ Թեեւ սեփական ծառայության մասին խոսում էր մեծ ակնածանքով եւ ինքնագովասանքով, միաժամանակ դժգոհում էր համայնքի «խանգարող» ներկայացուցիչներից՝ տողատակում փաստացի ընդունելով, որ իր գործունեության ընթացքում հասցրել է շվեյցարահայ համայնքը բաժանել «յուրայինների» եւ «ոչ յուրայինների»։

Ավելի զավեշտալին այն է, որ ըստ իր իսկ խոսքի՝ ինքը նույնիսկ պատկերացում չունի, թե Փաշինյանն ինչ «բարեփոխումների» ծրագիր է ներկայացրել, սակայն այնտեղ տեսնելով Վեհափառ Հայրապետի հեռացման պահանջը՝ անմիջապես միացել է այդ օրակարգին։

Հայր Գուսանը նաեւ չվարանեց բողոքել Երուսաղեմի հայոց միաբանությունից՝ հայտարարելով, թե իբր ստացել է «սպառնալից նամակ»։ Այսինքն՝ եթե Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղում՝ հորդորելով կանգ առնել եկեղեցական կարգազանցության ճանապարհին, դա արդեն որակվում է որպես «սպառնալիք»։

Հետաքրքիր է, որ արդեն մեկ շաբաթ է իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ Փաշինյանի գլխավորությամբ, օր ու գիշեր շնորհակալություն են հայտնում Հայր Գուսանին իրենց նախաձեռնած հերձվածը «հարստացնելու» համար։ Իսկ այս հարցազրույցից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ գործ ունենք հերթական աբիժնիկացած կերպարի հետ, ով, իր շահերի սպասարկումը չստանալով, պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ՝ միայն թե իր անձնական պահանջները բավարարվեն։

Եզրակացությունը պարզ է․ Հայ Եկեղեցին երբեք չի կարող եւ չի ծառայել որեւէ մեկի անձնական հաշիվներ մաքրելու համար։ Այն, ինչ այսօր կատարվում է, ոչ թե եկեղեցու «բարեփոխում» կամ «մաքրում» է, այլ որոշ մարդկանց նեղ անձնական պայքար՝ փաթեթավորված գեղեցիկ ու խաբուսիկ բառերով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներՌուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներըԵս եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը Իրանական աղբյուրները հետաքրքիր դրվագ են ներկայացնում Փաշինյանի եւ Փեզեշքյանի հանդիպումից (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված