Նոր բեռ կգա Ադրբեջանից հունվարի 8-ին
Հունվարի 8-ին Ադրբեջանը վառելիքի նոր խմբաքանակ կմատակարարի Հայաստան, գրում է ադրբեջանական APA-ն
2026 թվականի հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հաջորդ խմբաքանակը կիրականացվի Գուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից։
Ըստ APA-ի՝ փոխադրման համար նախատեսված նավթամթերքների թվում են 1000 տոննա 92 օկտանային բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա 95 օկտանային բենզին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
