Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

Ինչպես են Ամանորն անցկացրել անազատության մեջ գտնվող սրբազանները

Թեմա
«Տեսակցեցի ԱԱԾ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին և «Իզմիրլյան» ԲԿ-ում հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին:
Սրբազան հայրերը հետևելով վերջին օրերի իրադարձություններին՝ կրկին իրենց մտահոգություններն էին հայտնում տիրադավների և օրվա իշխանության համատեղ գործողությունների առնչությամբ:
 
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չափազանց դիպուկ էր արտահայտվել երեկ ինձ փոխանցած իր ուղերձում. «Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին»:
 
Սրբազանն ինձ հետ զրույցներում հիշեց Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանին, որը, չնայած հակաեկեղեցական դաժան քաղաքականությանը, ոչ միայն որևէ պահի չընկրկեց, այլև կարողացավ էլ ավելի ամրապնդել Հայ եկեղեցին:
 
Սա փաստում է այն մասին, որ որևէ անձ չի կարող խարխլել 1700 տարի անսասան մնացած կառույցի հիմքերը: Բագրատ Սրբազանը ևս հետևում է իրադարձություններին՝ նույնպես հուսալով, որ մեր հավատավոր ժողովուրդը կշարունակի համախմբվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ:
 
Սրբազանը փոխանցեց, որ Սուրբ Ծնունդին նվիրված բանաստեղծությունը գրել է Ամանորի գիշերը՝ մի քանի ժամում, այնուհետև ողջ գիշեր Արշակ Սրբազանի հետ աղոթել է մեր հայրենիքի և ժողովրդի բարօրության համար: Մենք ուժեղ ենք նաև այսպիսի հոգևոր հայրերով: Մեծագույն ամոթ և խայտառակություն է, որ մեր չորս Սրբազանները եկեղեցական տոները նշում են անազատության մեջ:
 
«Հիշեցե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե՝ ծառան մեծ չէ, քան իր տերը. եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթե իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն» (Հովհ. 15.20)», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ